30 дек. 2012 г.

ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ


Գիտե՞ք  արդյոք, թե  որտեղից  են առաջացել  տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն  էինդրանք, երբ  մեր  պապիկներն  ու տատիկները  դեռ  երեխաներ  էին:Այդ  իրի  պատմությունը,   սակայն ավելի  հին  է: 

Միջնադարում  եվրոպական երկրների  բնակիչները  Սուրբ   Ծննդի  կապակցությամբ  փորձում  էին իրենց  տները  զարդարել  մշտադալար  ճյուղերով: Իշխանություններըպարբերաբար  փորձել  են  արգելել  դա՝ անտառները  պահպանելու նպատակով: Սակայն  17-րդ  դարի  կեսին  եղեւնին  զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ:

ԽՍՀՄ  առաջին  տոնածառը  մեծ  շուքով  տեղադրվել  էր  Միությունների Տանը  1937 թվականին: Այդ  ծառի  բարձրությունը  հասել  էր  15  մետրի:Արդեն  մյուս  տարվանից մարդիկ  սկսեցին  զարդարել  եղեւնիներ,սակայն  իսկական  «տոնածառային»  իրարանցում սկսվեց  1947  թվականից, երբ  հունվարի  1-ը  ընդունվեց  որպես  ոչ  աշխատանքային օր, ինչպես  նախկինում՝ մնչեւ  հեղափոխությունը:       
Ինչ վերաբերում  է  ամանորյա  նվերներին, որոնք  ուղեկցվում  են բարեմաղթանքներով, ապա  այդ  ավանդույթը  հիմնել  են  հին հռոմեացիները: Ավանդույթի  սկիզբը  համարվում  է մեր թվարկությունից  առաջ  153  թվականի  հունվարի 1-ը: Այն  ժամանակ  էլ ձեւավորվել  են նախանշանները: Օրինակ՝ հին  հռոմեացիները համարում  էին, որ  ինչպես  դիմավորես  Նոր տարին, այնպես  էլ կապրես  ողջ  տարվա  ընթացքում: Դրա  համար  էլ  տարվա  առաջին օրը  անհրաժեշտ  էր  լավ  ուրախանալ՝ մի  կողմ  դնելով  բոլոր  գործերը,հագնել  գեղեցիկ  եւ նոր  հագուստ: 

Комментариев нет:

Отправить комментарий