11 февр. 2013 г.

Աշխարհի ամենաերկար բառը, 189 819 տառ և արտասանվում է 3.5 ժամում




Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում: Տիտինը, նաև հայտնի է որպես կոնեկտին՝ որը հսկա սպիտակուց է, բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը: Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում: Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում, բայց այն առավել հայտնի է իր տեխնիկական անունով, որը և համարվում է աշխարհի ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվով: Տիտին անվանումը վերցված է հունական «Տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին:
Լրիվ անվանումը տվյալ նյութում շատ մեծ տեղ կզբաղեցներ: Եթե Դուք իրոք ուզում եք լսել թե ինչպես է հնչում աշխարհի ամենաերկար բառը, ապա կարող եք նայել վիդեոն, որը բառի ամբողջական արտասանության համար տևում է մոտ 3.5 ժամ:



Комментариев нет:

Отправить комментарий