11 февр. 2013 г.

Սնվելու կուլտուրան









Ամեն ինչ սկսվում է նստելու ձեւից: Պետք է նստել ուղիղ` ամբողջովին գրավելով նստատեղը, այլ ոչ թե նստել նստատեղի եզրին ու մեջքը ետ տանել (փռվել): Պետք է նստել այնպես, որ իրանի եւ սեղանի եզրի միջեւ ձեռքի ափի չափով (չորս մատ) հեռավորություն մնա: 
Նստելուց եւ նստած ժամանակ արմունկերը պետք է սեղմել իրանին: Չտարածել դրանք, նույնիսկ եթե դա ձեզ հարմար է: Երբեք չի կարելի արմունկները դնել սեղանին` հենվել, նույնիսկ եթե դուք ծխում եք ու ձեզ այդպես հարմար է:
Գրպանի թաշկինակը ծնկներին գցելու համար չէ: Դա տգեղ է դիտվում: Շատ գեղեցիկ է ընկալվում, երբ անձեռոցիկն է կատարում ծնկների մաքրությունը ապահովելու դերը: Ուտելուց հետո անձեռոցիկով կարելի է չորացնել շուրթերը եւ մատների ծայրերը, բայց ոչ մի դեպքում ճակատի քրտինքը:
Տաք կերակրատեսակները հովացնելու համար չի կարելի փչել նրա վրա: Միակ տարբերակը սպասելն է, մինչեւ որ այն կհովանա:
Եթե ճաշատեսակը պահանջում է դանակի ու պատառաքաղի օգտագործում, ապա հարկավոր է դանակը բռնել աջ, իսկ պատառաքաղը ձախ ձեռքում: Եվ չի կարելի այդ նույն դանակով աղամանից աղ վերցնել: Եթե աղամանի մեջ գդալիկ չկա, ապա աղ վերցրեք որեւ չօգտագործված, մաքուր բանով կամ խնդրեք որպեսզի ձեզ օգնեն: Ճաշատեսակների մեջ հաց բրդել չի կարելի: Եթե ցանկանում եք ջուր կամ հյութ խմել կամ անձեռոցիկ վերցնել, ապա ձեր ձեռքի դանակը, պատառաքաղը կամ գդալը դրեք ձեր ափսեի վրա, այլ ոչ թե սեղանին: Սնվելուց հետո նույնպես դրանք պետք է դնել ափսեի մեջ: Եթե որեւէ մեկը ձեզ խնդրում է իրեն փոխանցել դանակ, պատառաքաղ կամ գդալ, ապա այն բռնեք մեջտեղից մատների ծայրերով ու մեկնեք դեպի նա, սակայն ուշադիր եղեք, որպեսզի դանակի կամ պատառաքաղի սուր ծայրը ոչ մեկի ուղղությամբ ուղղված չլինի: Եթե մատուցվող կերակրատեսակի մեջ կան ոսկորներ, ապա ոսկորները չի կարելի դնել անձեռոցիկի վրա կամ այլ ափսեի մեջ: Տեղավորեք այն ձեր ափսեի մի անկյունում պատառաքաղի օգնությամբ:
Գեղեցիկ չի համարվում, երբ միրգն ուտում են առանց կտրելու (կծելով): Հարկավոր է միրգը կտրատել փոքր մասերի, դանակի օգնությամբ մաքրել կորիզներից ու կեղեւից:
Սնցվելուց հետո, անձեռոցիկը պետք չէ նետել սեղանի վրա, այն պարտադիր կերպով հարկավոր է ծալել ու դնել ափսեի կողքին եւ որքան էլ որ շտապում եք, չի կարելի ճաշկերույթից անմիջապես հետո հեռանալ:

Комментариев нет:

Отправить комментарий