Գիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն էինդրանք, երբ մեր պապիկներն ու տատիկները դեռ երեխաներ էին:Այդ իրի պատմությունը, սակայն ավելի հին է:
Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուրբ Ծննդի կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանություններըպարբերաբար փորձել են արգելել դա՝ անտառները պահպանելու նպատակով: Սակայն 17-րդ դարի կեսին եղեւնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ:
ԽՍՀՄ առաջին տոնածառը մեծ շուքով տեղադրվել էր Միությունների Տանը 1937 թվականին: Այդ ծառի բարձրությունը հասել էր 15 մետրի:Արդեն մյուս տարվանից մարդիկ սկսեցին զարդարել եղեւնիներ,սակայն իսկական «տոնածառային» իրարանցում սկսվեց 1947 թվականից, երբ հունվարի 1-ը ընդունվեց որպես ոչ աշխատանքային օր, ինչպես նախկինում՝ մնչեւ հեղափոխությունը:
Ինչ վերաբերում է ամանորյա նվերներին, որոնք ուղեկցվում են բարեմաղթանքներով, ապա այդ ավանդույթը հիմնել են հին հռոմեացիները: Ավանդույթի սկիզբը համարվում է մեր թվարկությունից առաջ 153 թվականի հունվարի 1-ը: Այն ժամանակ էլ ձեւավորվել են նախանշանները: Օրինակ՝ հին հռոմեացիները համարում էին, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կապրես ողջ տարվա ընթացքում: Դրա համար էլ տարվա առաջին օրը անհրաժեշտ էր լավ ուրախանալ՝ մի կողմ դնելով բոլոր գործերը,հագնել գեղեցիկ եւ նոր հագուստ:
Комментариев нет:
Отправить комментарий