24 мар. 2013 г.

Բանտ Նիդերլանդներում




Հեթթ Արեստթուիսը՝ XIX դարի բանտ է, որը վերածվել է պրեմիում դասի հյուրանոցի և գտնվում է Նիդերլանդներում:

Բանտը վերանորոգվել և հավելվել է շքեղ, ընդարձակ և ժամանակակից դիզայն ունեցող ինտերիերով:

Հյուրանոցի հյուրերին առաջարկվում է օգտվել յուրահատուկ դելյուքս սենյակներից, ինչպես նաև սաունայից և մարզասրահից: 
Համոզված եմ նմանատիպ հյուրանոցում «բանտարկվելը» երբեք տխուր չի լինի:


Գույները և մեր բնավորությունը ...





Հոգեբանները պարզել են որ մարդու նախընտրած գույների միջոցով կարելի է պարզել նրա բնավորությունը:

Սև - մարդիկ են ովքեր միշտ պատրաստ են պայքարի: Նրանք  շատ կրքոտ և անկանխատեսելի են: Այս գույնի սիրահարները միշտ վստահ են իրենց ուժերի վրա, և հենց այդ բնավորության գիծը հաճախ խանգարում է: Նրանց համար մեծ նշանակություն ունեն մտերիմների հարաբերությունները: Նրանք պաշտում են սիրելը և սիրված լինելը;


Կանաչ - շատ համառ մարդիկ են , նրանց հետ դժվար է ընդհանուր լեզու գտնելը: Բայց նպատակասլաց են ու փառքը նրանց հեշտությամ է տրվում: Կարողանում են պաշտպանվել և նրանց հետ շատ անվտանգ է;


Կարկիր - կրքոտ և զգացմունքային մարդիկ են: Որպես կանոն նրանք միշտ առաջնորդ են: Հազվադեպ են խղճի խայթ զգում: Նրանք անում են այն , ինչ սիրում են: Կրմիր գույնի սիրահարները թույլ չեն տալիս իրենց կարգադրել և ղեկավարել;


Վարդագույն - այս մարդիկ միշտ երազում են: Նրանց հեշտ է վիրավորելը: Շատ հաճախ չեն կարողանում կատարել շրջապատին տված խոստումը, քանի որ գնահատում են իրենց ուժերը; Իրականում նրանք շատ թույլ և խոցելի մարդիկ են:
Սպիտակ - սպիտակ գույնի սիրահարները հրաշալի կանխազգացողությամբ և երևակայությամբ մարդիկ են: Նրանք ապրում են իրենց աշխարհում և միշտ բոլոր հարցերին իրենց սեփական պատասխաններն ունեն: Նրանք չեն սիորւմ մեծ և աղմկոտ հավաքներ: Կարողանում են շփվել միայն իրենց նման մարդկանց հետ:







11 февр. 2013 г.

Աշխարհի ամենաերկար բառը, 189 819 տառ և արտասանվում է 3.5 ժամում




Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում: Տիտինը, նաև հայտնի է որպես կոնեկտին՝ որը հսկա սպիտակուց է, բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը: Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում: Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում, բայց այն առավել հայտնի է իր տեխնիկական անունով, որը և համարվում է աշխարհի ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվով: Տիտին անվանումը վերցված է հունական «Տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին:
Լրիվ անվանումը տվյալ նյութում շատ մեծ տեղ կզբաղեցներ: Եթե Դուք իրոք ուզում եք լսել թե ինչպես է հնչում աշխարհի ամենաերկար բառը, ապա կարող եք նայել վիդեոն, որը բառի ամբողջական արտասանության համար տևում է մոտ 3.5 ժամ:



Հայ ազգային պար` Ծաղկաձորի. պարի պատմությունը



Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, և շատհաճախ նրանք պարվում են բոլոր տոների և տոնակատարություններիժամանակ: Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` Ծաղկաձորին: Դեռևս ամենապարզունակ հավատալիքների առաջացման պահից, պարը օրգանապես միահյուսվել է տվյալ միջավայրի ծեսերին: Հնուց Ժողովուրդների կյանքում պարին մեծ դեր էր հատկացվում: Ինչքան շատ էր զարգանում մոգությունն ու հմայությունները, ավելի ուշ նաև կրոնը, այնքան բարդանում էին տարբեր նախնի-տոտեմների, ոգիների, աստվածությունների պաշտամունքին վերաբերվող պարային գործողություններով ծեսերը, ստանալով ավելի ու ավելի բարդ արտահայտչական տեքստ-ձևավորում, ավելի բարդ թատերականացում:


Ծաղկաձորին հիմնականում պարվել է ուխտատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ, և նրա անվանման ծագումը կարելի է կապել Վասպուրականում գտնվող համանուն մի տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, որոնք հիմնականում ոչ թե տեղային բնույթ էին կրում, այլ ընդհանուր, և Վասպուրականի համար մեծ նշանակություն ունեին, ուր էլ տարբեր ազգային տոների` բարեկենդանի, որի ժամանակահատվածը ժողովուրդը անվանում էր «Հայոց ազգի օրեր», վարդավառի, աստվածածնա և այլ տոներիժամանակ ուխտագնացության էին գալիս Վասպուրականի տարբեր բնակավայրերից:
Ծաղկաձորի պարը կապված է պտղաբերության աստվածությունների, և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճիվրա մոգական ազդեցություն ունեցող, հաջողության կոչող մոգական ակտերի հետ: Ծաղկաձորի պարի կապը պտղաբերության հետ մատնանշում է, նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին գերել մոգին, ստանալ մոգերի հաճո վերաբերմունքը իրենց բերքի աճի համար: Իսկ պարում տեղ գտած ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության,երբեմն բնության մեջ տեղի ունեցող բացասական պրոցեսների, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլն ազդեցությունը պտղաբերության վրա:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Q5YHHN5k_A0#!

Սնվելու կուլտուրան









Ամեն ինչ սկսվում է նստելու ձեւից: Պետք է նստել ուղիղ` ամբողջովին գրավելով նստատեղը, այլ ոչ թե նստել նստատեղի եզրին ու մեջքը ետ տանել (փռվել): Պետք է նստել այնպես, որ իրանի եւ սեղանի եզրի միջեւ ձեռքի ափի չափով (չորս մատ) հեռավորություն մնա: 
Նստելուց եւ նստած ժամանակ արմունկերը պետք է սեղմել իրանին: Չտարածել դրանք, նույնիսկ եթե դա ձեզ հարմար է: Երբեք չի կարելի արմունկները դնել սեղանին` հենվել, նույնիսկ եթե դուք ծխում եք ու ձեզ այդպես հարմար է:
Գրպանի թաշկինակը ծնկներին գցելու համար չէ: Դա տգեղ է դիտվում: Շատ գեղեցիկ է ընկալվում, երբ անձեռոցիկն է կատարում ծնկների մաքրությունը ապահովելու դերը: Ուտելուց հետո անձեռոցիկով կարելի է չորացնել շուրթերը եւ մատների ծայրերը, բայց ոչ մի դեպքում ճակատի քրտինքը:
Տաք կերակրատեսակները հովացնելու համար չի կարելի փչել նրա վրա: Միակ տարբերակը սպասելն է, մինչեւ որ այն կհովանա:
Եթե ճաշատեսակը պահանջում է դանակի ու պատառաքաղի օգտագործում, ապա հարկավոր է դանակը բռնել աջ, իսկ պատառաքաղը ձախ ձեռքում: Եվ չի կարելի այդ նույն դանակով աղամանից աղ վերցնել: Եթե աղամանի մեջ գդալիկ չկա, ապա աղ վերցրեք որեւ չօգտագործված, մաքուր բանով կամ խնդրեք որպեսզի ձեզ օգնեն: Ճաշատեսակների մեջ հաց բրդել չի կարելի: Եթե ցանկանում եք ջուր կամ հյութ խմել կամ անձեռոցիկ վերցնել, ապա ձեր ձեռքի դանակը, պատառաքաղը կամ գդալը դրեք ձեր ափսեի վրա, այլ ոչ թե սեղանին: Սնվելուց հետո նույնպես դրանք պետք է դնել ափսեի մեջ: Եթե որեւէ մեկը ձեզ խնդրում է իրեն փոխանցել դանակ, պատառաքաղ կամ գդալ, ապա այն բռնեք մեջտեղից մատների ծայրերով ու մեկնեք դեպի նա, սակայն ուշադիր եղեք, որպեսզի դանակի կամ պատառաքաղի սուր ծայրը ոչ մեկի ուղղությամբ ուղղված չլինի: Եթե մատուցվող կերակրատեսակի մեջ կան ոսկորներ, ապա ոսկորները չի կարելի դնել անձեռոցիկի վրա կամ այլ ափսեի մեջ: Տեղավորեք այն ձեր ափսեի մի անկյունում պատառաքաղի օգնությամբ:
Գեղեցիկ չի համարվում, երբ միրգն ուտում են առանց կտրելու (կծելով): Հարկավոր է միրգը կտրատել փոքր մասերի, դանակի օգնությամբ մաքրել կորիզներից ու կեղեւից:
Սնցվելուց հետո, անձեռոցիկը պետք չէ նետել սեղանի վրա, այն պարտադիր կերպով հարկավոր է ծալել ու դնել ափսեի կողքին եւ որքան էլ որ շտապում եք, չի կարելի ճաշկերույթից անմիջապես հետո հեռանալ:

30 дек. 2012 г.

ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ


Գիտե՞ք  արդյոք, թե  որտեղից  են առաջացել  տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն  էինդրանք, երբ  մեր  պապիկներն  ու տատիկները  դեռ  երեխաներ  էին:Այդ  իրի  պատմությունը,   սակայն ավելի  հին  է: 

Միջնադարում  եվրոպական երկրների  բնակիչները  Սուրբ   Ծննդի  կապակցությամբ  փորձում  էին իրենց  տները  զարդարել  մշտադալար  ճյուղերով: Իշխանություններըպարբերաբար  փորձել  են  արգելել  դա՝ անտառները  պահպանելու նպատակով: Սակայն  17-րդ  դարի  կեսին  եղեւնին  զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ:

ԽՍՀՄ  առաջին  տոնածառը  մեծ  շուքով  տեղադրվել  էր  Միությունների Տանը  1937 թվականին: Այդ  ծառի  բարձրությունը  հասել  էր  15  մետրի:Արդեն  մյուս  տարվանից մարդիկ  սկսեցին  զարդարել  եղեւնիներ,սակայն  իսկական  «տոնածառային»  իրարանցում սկսվեց  1947  թվականից, երբ  հունվարի  1-ը  ընդունվեց  որպես  ոչ  աշխատանքային օր, ինչպես  նախկինում՝ մնչեւ  հեղափոխությունը:       
Ինչ վերաբերում  է  ամանորյա  նվերներին, որոնք  ուղեկցվում  են բարեմաղթանքներով, ապա  այդ  ավանդույթը  հիմնել  են  հին հռոմեացիները: Ավանդույթի  սկիզբը  համարվում  է մեր թվարկությունից  առաջ  153  թվականի  հունվարի 1-ը: Այն  ժամանակ  էլ ձեւավորվել  են նախանշանները: Օրինակ՝ հին  հռոմեացիները համարում  էին, որ  ինչպես  դիմավորես  Նոր տարին, այնպես  էլ կապրես  ողջ  տարվա  ընթացքում: Դրա  համար  էլ  տարվա  առաջին օրը  անհրաժեշտ  էր  լավ  ուրախանալ՝ մի  կողմ  դնելով  բոլոր  գործերը,հագնել  գեղեցիկ  եւ նոր  հագուստ: